Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Այս կինը պատմությանը լավ ծանոթ չէ

Այս կինը պատմությանը լավ ծանոթ չէ
20.11.2014 | 20:44

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լիտվիայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Ռուսաստանը տեռորիստական պետություն է և կոչ է արել Եվրամիության երկրներին օգնել Կիևին` այդ թվում և զենքով: Տիկին նախագահը հայտարարել է. «ՈՒկրաինան այսօր պայքարում է խաղաղության համար, ամբողջ Եվրոպայի և մեր համար, եթե տեռորիստական պետությունը, որը իրականացնում է ագրեսիա իր հարևանների նկատմամբ չկանգնի, ապա ագրեսիան կարող է տարածվել ողջ Եվրոպայով և շարունակվել»: Ակնհայտ երևում է, որ այս կինը պատմությանը լավ ծանոթ չէ, կամ դիտավորյալ խեղաթյուրում է այն, քանզի մեր դաշնակից Ռուսաստանը երբեք ագրեսիա չի տարածել Եվրոպայում, այլ հակառակը` ինքն է պատմական տարբեր էպոխաներում ենթարկվել եվրոպական ագրեսիայի (Նապոլեոնի, Հիտլերի կողմից), բայց միշտ հաղթանակով է ավարտել պատերազմները, ստրկությունից և ագրեսիայից փրկելով նույն եվրոպացիներին: Ի դեպ` Մոսկվայի կենտրոնում Վլադիմիր Պուտինն այսօր ծաղիկներ խոնարհեց եվրոպացիներին Նապոլեոնի ճիրաններից ազատագրած Ալեքսանդր 1-ի արձանին:

Դիտվել է՝ 1131

Մեկնաբանություններ